14/11/2017 20:18
ԱՄՆ-ում առաջին անգամ հավանություն են տվել միկրոչիպով հաբին
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) պատմության մեջ առաջին անգամ վաճառքի է թույլատրել դեղամիջոց, որն իրենից ներկայացնում է հաբ՝ ներսարված միկրոչիպով, գրում է Financial Times-ը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Տվյալ դեպքում չիպն արդեն ներսարված է Ճապոնիայի Otsuka ընկերության արտադրության Abilify պատրաստուկում, որը կիրառվում է պսիխոզների բուժման համար: Հաբը կուլ տալուց հետո չիպը տեղեկատվություն կուղարկի հիվանդի շարժական սարքին և ավտոմատ կերպով այն կվերաուղարկի բուժող բժշկին՝ դրանով իսկ թույլ տալով խուսափել այն իրավիճակից, երբ հիվանդները չեն պահպանում դեղի ընդունման նշանակված ռեժիմը:
Այն կթողարկվի սահմանափակ խմբաքանակներով՝ պահանջարկը որոշելու համար: