15/11/2017 11:35
Ոստիկանության ու ուսանողների միջև բախում է սկսվել. Բաղրամյան պողոտան չի հաջողվում բաց պահել
Բաղրամյան պողոտան փակած ուսանողների նկատմամբ ՀՀ ոստիկանությունը ուժ կիրառեց։
Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում։
Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը զգուշացնում է՝ հանգիստ ազատել պողոտան, այլապես ոստիկաններին ընդամենը երկու րոպե է անհրաժեշտ պողոտան ամբողջությամբ բացելու համար։
Բողոքող ուսանողները, սակայն, անդրդվելի են. նրանց չի հաջողվում հանել պողոտայից։
Բաղրամյան պողոտա են ժամանել նաև մի խումբ «կարմիրբերետավորներ»։