15/11/2017 12:55
Ուսանողների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ էին. Օսիպյան
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարծում է, որ այսօր ուսանողների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ էին։
Նա նշեց, որ բախման ժամանակ տուժել են ոստիկանները։
«Կան ոստիկաններ, ովքեր պատռվածքներ ունեն հագուստի», - ասաց նա։
Նրա խոսքով՝ ուսանողները իրավունք են խախտել՝ չնայած երթի խաղաղ բնույթին։
«Նրանք սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժը, բայց, քանի որ այդ խախտումները չեն ունեցել հետևանքներ, ոստիկանությունը չի միջամտել, բայց այսօր նրանց գործողություններն ավելի անհամաչափ էին», - ասաց նա։
Երևանի փոխոստիկանապետն ասաց նաև, որ տարկետման սահմանափակման օրենքի մասին ունի իր տեսակետը, բայց զերծ կմնա դրա մասին խոսելուց, «քանի որ ՀՀ ոստիկանությունը ապաքաղաքականցված կառույց է»։