15/11/2017 13:23
Զիմբաբվեի նախագահն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են: Այդ մասին հայտնել է News 24 գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա տվյալներով՝ երկրի 93-ամյա ղեկավարը պատրաստվում է հրաժարական տալ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Զիմբաբվեի զինվորականները երկրի մայրաքաղաք Հարարայում արգելափակել են կառավարական շենքեր, խորհրդարան և դատարաններ տանող ճանապարհները: Մինչ այդ զինվորականները գրավել են նաև Հեռուստառադիո հեռարձակման շենքը և կալանքի տակ վերցրել Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին: