16/11/2017 11:18
Երկրաշարժն ունի անտրոպոգեն բնույթ, հետցնցումներ կլինեն, բայց ոչ Հայաստանում. Մասնագետ
Երկրաշարժը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար, նախևառաջ՝ Ադրբեջանի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց գեոֆիզիկոս Մանե Հակոբյանը։
«Հնարավոր է, որ երկրաշարժն ունի անտրոպոգեն բնույթ», - ասաց Մանե Հակոյանը։
Հետցնցումներ, ըստ մասնագետի, այժմ էլ կան և կշարունակեն լինել, սակայն՝ երկրաշարժի օջախում։
«Հայաստանում դրանք չեն լինի», - նշեց մասնագետը։
Նոյեմբերի 15-ին 23:48-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանում, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ։ Ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ