17/11/2017 09:53
Արարատի մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ է ստացել, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։
Թերթը հիշեցրել է, որ դասղեկական դասարան ունեցող ուսուցիչները, բացի աշխատավարձից, ստանում են նաև հավելյալ 22 հազար դրամ, սակայն մարզի տարբեր դպրոցներում տարբեր մոտեցում է դրսևորվել։ Օրինակ, Արտաշատ քաղաքի որոշ դպրոցներում այդ թիվը նվազեցրել են՝ դարձնելով մինչև 6 հազար, իսկ որոշ գյուղերում կրճատել են կիսով չափ։ Մարզպետարանի համապատասխան վարչությունից այս փոփոխությունը բացատրել են բյուջեի սղությամբ։
Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը թերթի հարցին ի պատասխան ասել է․ «Չարաչար սխալվում են, էդպիսի բան չկա։ Ուրեմն հարցազրույցի համար եկեք ինձ մոտ, հեռախոսով ոչ մի բան հայտնելու իրավունք չունեմ Ձեզ»։