17/11/2017 13:50
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ և ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը և ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը:
Նույն օրը նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը և ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին:
Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի և սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը: