17/11/2017 14:24
Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի ինքնակառավարվող առաջին բեռնատարը (Տեսանյութ)
Tesla ընկերությունը ներկայացրել է ինքնակառավարվող առաջին էլեկտրական բեռնատարը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Այն ժամանակ, երբ սովորական բեռնատարները ամբարի դիզայն ունեն, ապա Tesla-ի բեռնատարը փամփուշտի նման է կառուցված», - նոր փոխադրամիջոցը գովաբանել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:
Խոսելով տեխնիկական բնութագրերի մասին՝ նա հայտնել է, որ բեռնատարը կարող է անցնել 500 մղոն (804 կմ)՝ ամբողջական լիցքավորման և հնարավոր առավելագույն արագության դեպքում: Մասկի խոսքով՝ բեռնատար երթուղիների մեծ մասի երկարությունը 250 մղոն է, ուստի բեռնատարը կարող է նշանակման վայր հասնել ու վերադառնալ:
Բեռնատարն ունի 4 անկախ շարժիչ՝ մեկական յուրաքանչյուր հետին անիվի համար: Բեռնատարի մարտկոցի համար Tesla-ն կներակայացնի մեգալիցքավորում (megachargers): Մեքենան կարող է մինչև 60 կմ արագությունը զարգացնել 5 վայրկյանում: