20/11/2017 10:04
Լարված իրավիճակ՝ Ջրարբի գյուղում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը (Տեսանյութ)
Վաղ առավոտից լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում։ Գյուղի դպրոցի շենքը վթարային է, դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել։
Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ դպրոցն անմխիթար վիճակում է, պատուհանները ջարդուփշուր են եղած, ջեռուցում չկա։
Aysor.am-ի թղթակիցը հայտնում է, որ ծնողները կառավարությունից պահանջում են խնդրին լուծում տալ։
«Գյուղացիները վճռական են տրամադրված։ Խնդրին լուծում չտալու դեպքում կփակեն գյուղի ճանապարհը», - հայտնեց Aysor.am-ի թղթակիցը։