20/11/2017 11:17
Բավարարված ենք այս կառավարության գործունեությամբ. Աղվան Վարդանյան
Կոռուպցիայի եմ պայքարի նկատելի արդյունքեր, ստվերի կրճատման միտում, հարկային, մաքսային ոլորտների էական բարելավում, ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում և այլն, հենց այսպիսի իրողություններ է տեսել ՀՅԴ-ն 2018 թվականի բյուջեի նախագծում։
«Կուզեի, որ դուք էլ կամաց-կամաց սկսեիք այնդպես մտածել, բայց դա անհույս ցանկություն է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։
Վերջինս ընդգծեց, որ այս կառավարությունը նախադրյալներ է ստեղծել նաև հետագայում օրհասական խնդիրների լուծման համար։
«Արմատական փոփոխություններ անհարաժեշտ են, բայց մենք բավարարված ենք այս կառավարության գործունեությամբ», - նշեց Աղվան Վարդանյան
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ հնչած քննադատություններին, մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների այն քննադատություններին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողվել է, Աղվան Վարդանյանն ասաց.
«Ընդդիմությունը երբեմն պետք է լինի մոլի։ Իրենց գործն է քննադատել, չտեսնելու տալ ռեալ փաստերը։ Այստեղ թվեր ու փաստեր կան, օրինակ, 2016 թվականին տնտեսական աճը 0.2 տոկոս էր, այս տարվա համար նախատեսվել է 3.2 տոկոս, իսկ երկող տարի նախատեսվում է 3.5 տոկոս»: