20/11/2017 16:33
Երկդուռ Tesla-ի ստեղծման ժամանակ կօգտագործվեն հրթիռային տեխնոլոգիաներ
Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ նոր սերնդի երկդուռ Roadster-ի ստեղծման ժամանակ կօգտագործվեն հրթիռային տեխնոլոգիաներ, փոխանցում է info.car-ը:
Բացի այդ, մեքենան կհամալրվի այնպիսի գործառույթներով, որոնց շնորհիվ այն ավելի արագընթաց կդառնա:
Նոյեմբերի 17-ին Tesla-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որ կդառնա աշխարհում ամենաարգընթաց սերիական մեքենան: Այն 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 1.9 վայրկյանում: