20/11/2017 13:50
Ջրհեղեղ՝ Հունաստանում. զոհերի թիվը հասել է 20-ի
Հունաստանում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով տասնյակ մարդիկ առանց տանիքի են մնացել: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել Մանդրա, Մեգարա և Նեա-Պերամոս քաղաքների ենթակառուցվածքները:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ջրի մակարդակը տեղ-տեղ գերազանցել է շենքերի առաջին հարկերի բարձրությունը: Նման ուժգնության հորդառատ անձրևները հազվադեպ են տեղի ունենում Հունաստանում, որի ենթակառուցվածքները պատրաստ չեն ջրհեղեղների: