20/11/2017 17:35
Օգտատերերը դժգոհել են, որ Facebook-ն արգելում է ջնջել գրառումները
Համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Facebook-ում ասպասելի սահմանափակումներ են մտցվել: Օգտատերերը չեն կարողացել ջնջել իրենց հին գրառումները, փոխանցում է «Российская газета»-ն:
Արգելքը հայտաբերվել է միայն դեսքթոփային տարբերակում. համացանցի բջջային հավելվածում ջնջելու հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել: Ընդ որում՝ «Ջնջել Ձեր քրոնիկայից» գործողությունը մնացել է:
Զարմացած օգտատերերն սկսել են զանգվածաբար դժգոհել Twitter-ում:
Նրանք հիմնադիրներին խնդրել են վերադարձնել գրառումները լիակատար կառավարելու իրենց հնարավորությունները:
Որոշ բլոգերներ ենթադրել են, որ դա ժամանակավոր արգելք է: Մյուսներն էլ համարել են, որ Facebook-ում որոշել են այդպիսով օգտատերերին ուղղորդել անցնել հավելվածի բջջային տարբերակին: Հիմնադիրներն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել այդ բողոքներին:
"Facebook removes ‘delete post’ option from the desktop web version" https://t.co/6DBElXkWsQ I noticed this yesterday and thought it was a glitch. It appears that it may not be. This is not a good idea for many reasons. #digcit
— Dr. Alec Couros (@courosa) November 19, 2017