20/11/2017 14:25
Ինդոնեզիայում խոհրդարանի խոսնակին ձերբակալել են փողերի հափշտակման կասկածանքով
Ինդոնեզիայի Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ձերբակալել է խոհրդարանի խոսնակ Սետիա Նովանտոյին, որը կասկածվում է պետբյուջեից մոտավորապես 170 մլն դոլարի հափշտակման համար, հայտնել է Straits Times հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ պաշտոնյան բյուջետային այն միջոցների հափշտակման գործի ֆիգուրանտներից մեկն է, որոնք նախատեսված էին երկրում նոր անձնագրերի ներդրման՝ 2009 թվականին գործարկված պետական նախագծի համար: Հակակոռուպցիոն գերատեսչության ներկայացուցիչները չինովնիկի տուն են այցելել անցած չորեքշաբթի, սակայն Նովանտոն տանը չի եղել: Իշխանությունները խոսնակին հայտնաբերել են հաջորդ օրն այն բանից հետո, երբ նա վթարի է ենթարկվել իր ավտոմեքենայով:
Նովանտոն մասնավոր կլինիկայից հետազոտվելու է ուղարկվել պետական հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ քաղաքական գործչի վիճակը հոսպիտալացում չի պահանջում, և կիրակի նրան հարցաքննության համար հաշմանդամի սայլակով տեղափոխել են հանձնաժողովի շենք: Հրատարակության տվյալներով՝ Նովանտոյի գործով առաջին դատական լսումը նշանակված է նոյեմբերի 30-ին: