20/11/2017 11:15
Փաստաբանը ձերբակալվել է կաշառքի գործով դատավորի հետ հանցակցության կասկածանքով
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Վաղինակ Աթոյանն է ձերբակալվել նոյեմբերի 18-ին, Aysor.am-ին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Աթոյանը ձերբակալվել է դեռևս հոկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող կաշառքի հատկանիշներով ՀՀ քր.օր-ի 311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312 հոդվածի 2-րդ մասի, 313 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Փաստաբանը կասկածվում է ՀՀ քր.օր-ի 38-311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալու հանցակցության համար: