21/11/2017 11:23
Լևոն Արոնյանի կինը նշանակվել է վարչապետի խորհրդական
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով», - ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։