21/11/2017 12:19
Լավրով. ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շուտ չեն ավարտվի (Տեսանյութ)
ԼՂ հակամարտության լուծման համար բոլոր տարրերն առկա են ու ամփոփված բազմաթիվ փաստաթղթերում, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայ գործընկերոջ հետ ճեպազրույցում:
Լավրովը նկատեց՝ դրական առաջընթաց է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները դրական խոսեցին Ժնևում վերջերս տեղի ունեցած հանդիպման մասին. «Կարևոր է, որպեսզի այդ դրական վերաբերմունքն օգնի մեզ առաջ գնալ», - նշեց նա:
Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները շուտ չեն ավարտվի:
«Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի», - նկատեց նա: