21/11/2017 12:05
Շարունակում ենք պայմաններ ստեղծել խնդիրը կողմերի միջև լուծելու համար. Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին
ՌԴ-ն շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ամփոփելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ մենք մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում ենք օժանդակություն տրամադրել և պայմաններ ստեղծել խնդիրը համապատասխան կողմերի միջև լուծելու համար», - նշեց նա:
Լավրովը նշեց, որ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ պատվիրակությունը ներկայացրել է օրերս Բաքու կատարած այցի արդյունքները:
«Մենք երախտապարտ ենք մեր հայ գործըներներին այսօրվա պրոդուկտիվ աշխատանքի համար», - ասաց Լավրովը՝ հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը նոր թափ կհայտնի երկու երկրների միջև համագործակցությանը: