21/11/2017 14:06
Աթենքի մետրոն չի աշխատում գործադուլի պատճառով
Աթենքի մետրոյի աշխատակիցները երեքշաբթի գործադուլ են անցկացնում, ինչի հետևանքով ճանապարհներին խցանումներ են սպասվում և խնդիրներ վերգետնյա փոխադրամիջոցներով ուղևորներին տեղափոխելիս, փոխանցում է РИА Новости-ն:
Մետրոյի աշխատակիցների SELMA պրոֆմիությունը 24-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի մետրոն սեփականաշնորհման «սուպերֆոնդին» փոխանցելու դեմ, աշխատակիցները հանդիպում են պահանջում Հունաստանի ֆինանսների նախարարի հետ:
Պրոֆմիությունը հայտարարել է, որ ֆիննախը հասարակական տրանսպորտից պահանջում է եկամուտների բարձրացման ուղիներ որոնել, իսկ դա նշանակում է, որ «խիստ տնտեսական ճգնաժամի և բնակչության զգալի մասի աղքատության պայմաններում» գործազուրկները չեն կարողանալու հասարակական տրանսպորտից անվճար օգտվել, կփոխվեն կարիքավորների համար տոմսերի նվազեցված սակագները:
Աշխատակիցները հայտարարել են, որ թույլ չեն տա մետրոն շահույթի աղբյուրի վերածել և գործադուլ են հայտարարել մետրոյի և հասարակական այլ տրանսպորտի սեփականաշնորհման դեմ: