21/11/2017 14:15
Իսմաիլ Քահրամանը ընտրվել է Թուրքիայի Մեջլիսի խոսնակ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Իսմաիլ Քահրամանը ընտրվել է երկրի Ազգային ժողովի՝ Մեջլիսի, խոսնակ, հայտնում է Anadolu-ն:
Որոշումը կայացվել է ընտրությունների երրորդ փուլի արդյունքով՝ 509 խորհրդարանականի մասնակցությամբ:
Քահրամը հավաքել է 289 ձայն:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նրան, հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից: