21/11/2017 19:51
Հայտնի է կանանց համար լավագույն 2017 թվականի ավտոմեքենան (Տեսանյութ)
«Տարվա լավագույն կանացի ավտոմեքենա» մրցույթում հաղթել է հիբրիդային Hyundai Ioniq-ը։ Մեքենայի արժանիքները գնահատել է 25 կին-փորձագետ խոշորագույն ավտոմոբիլային ԶԼՄ-ներից, ովքեր կատարել են իրենց ընտրությունը 20 հավակնորդներից, հայտնում է մրցույթի կայքը, հայտնում է mir24-ը:
Hyundai Ioniq-ը ժյուրիի կողմից դիտարկվել է բոլոր մոդիֆիկացիաներով՝ դասական հիբրիդից մինչև լիարժեք էլեկտրամեքենա։
Hyundai Ioniq-ը նվաճել է նաև լավագույն «կանաչ» ավտոմեքենայի կոչումը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Mazda CX-5-ը, ոը ճանաչվել է լավագույն ընտանեկան կանացի ավտոմեքենա։ BMW 5-Series-ը ստացել է լավագույն կանացի շքեղ ավտոմեքենայի կոչումը, իսկ Ford Fiesta-ն փորձագետների կողմից անվանվել է լավագույն բյուջետային կանացի տարբերակ։ Լավագույն քրոսովեր է ճանաչվել Peugeot 3008-ը։