21/11/2017 21:57
Խոշոր վթար Արագածոտնի մարզում. 1 զոհ, 4 վիրավոր (Լուսանկարներ)
Նոյեմբերի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, բախվել են Մաստարա գյուղի բնակիչ՝ 55-ամյա Արայիկ Վարդանյանի վարած Վազ 2106 մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։