23/11/2017 18:15
Սկանդալ՝ ուղիղ եթերում. Մոսիյչուկը ձեռնափայտով հարձակվել է Սաակաշվիլիի վրա (Տեսանյութ)
Միխեյիլ Սաակաշվիլիի ու Իգոր Մոսիյչուկի միջև Սեփան Բանդերայի մասին վեճն ավարտվել է սկանդալով: Կոնֆլիկտը տեղի է ունցել է «Ուկրաինական ձևաչափ» հաղորդման ժամանակ, հայտնում է NewsOne-ը:
Իգոր Մոսիյչուկը հարցրել է Սաակաշվիլին՝ դե՞մ է նա Բանդերային, թե՞ կողմ: Դրան ի պատասխան Սաակաշվիլին ասել է, որ ինքը «կողմ է Ուկրաինային»:
«Եթե Բանդերան ողջ լիներ, նա առաջին հերթին կվերացներ կոռուպցիոներներին», - շարունակել է Սաակաշվիլին:
Սակայն Մոսիյչուկը Վրաստանի նախկին ղեկավարին մեղադրել է կաշառակեր լինելու համար ու ձեռնափայտով մոտեցեն նրան՝ ցանկանալով ծեծել:
«Դուք Սաակաշվիլիի շրջապատի հետ միասին ամեն ամիս ստանում էիք 200 հազար: Դուք, Սաակաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շևարնաձեի հետ կաշառակերությամբ է զբաղվել: Դուք կաշառակեր եք ու Ձեզ դրա համար են հետապնդում», -բղավել է Մոսիյչուկը:
Հաղորդավարը պատգամավորին թույլ չի տվել հասնել Սաակաշվիլու մոտ ու հարվածել նրան:
Միևնույն ժամանակ Մոսիյչուկը հավելել է, որ Սաակաշվիլին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել Ուկրաինայում: