25/11/2017 11:55
Բրիտանացի դպրոցականը ցմահ աատազրկման է դատապարտվել 7 տարեկան երեխային սպանելու համար
Բրիտանիայի Յորք քաղաքում 7 տարեկան աղջկան սպանած դպրոցականը ցմահ ազատազրկման է ենթարկվել, հաղորդում է The International Business Times-ը, փոխանցում է «Интерфакс»-ը:
16-ամյա աղջիկը, որի անունը իրավական պատճառներով չի հաղորդվում, խոստովանել է, որ սպանությունը կատարել է պարզելու համար արդյոք 7-ամյա Քեթի Ռաֆը ռոբոտ չէ: Երեխայի մարմինը գտնվել է մանկական հրապարակից՝ պարանոցին և կրծքավանդակին կտրված վերքերով: Սպանողն անձամբ է կանչել ոստիկաններին, որոնք նրան հանցագործության վայրից մի փոքր հեռու են գտել՝ արյունոտված հագուստով՝ դանակը ձեռքին: Երեխային հոսպիտալացրել են, սակայն փրկել նրան չի հաջողվել:
Դատական նիստի ժամանակ ամբաստանյալը տեսակապով ասել է, որ շրջապատի մարդկանց մեքենաներ է համարել, որոնք ղեկավարվում են «հզոր և թշնամական ուժի» կողմից:
Ըստ քննիչների՝ դեռահասը մինչ հանցագործություն կատարելը, մոտ մեկ տարի հոգեկան խնդիրներ է ունեցել: Սպանության պահին դպրոցական աղջիկը 15 տարեկան էր: