28/11/2017 15:29
Արփինե Հովհաննիսյանն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են օրենքի գերակայության ամրապնդման հարցերում համագործակցության խորացումը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման հարցերում համագործակցության խորացումը և արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու կոնկրետ ուղղությունները: