28/11/2017 20:20
Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել. Պեսկով
Սիրիայում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը շարունակվում է, ահաբեկիչների հետ զինադադար չի կարող լինել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիրիայում Արևելյան Գուտայում հրադադարի ռեժիմ կմտցվի՞, Պեսկովը պատասխանել է. «Չէ՞ որ այնտեղ ահաբեկիչների հետ բախումներ են տեղի ունենում»: «Այնտեղ ընդդիմադիրների հետ ոչ մի բախում տեղի չի ունենում, այտեղ ահաբեկիչներն են, այնտեղ ԻՊ-ն է: ԻՊ-ի դեմ գործողությունը շարունակվում է», - շեշտել է Պեսկովը:
Հստակեցնող հարցին՝ ՌԴ-ն ծրագրեր չունի՞ այդ շրջանում զինադադարար հաստատելու վերաբերյալ, Պեսկովը հայտարարել է. «ԻՊ-ի հետ զինադադար չի կարող լինել»: