30/11/2017 13:30
Բարսելոնում առգրավվել է 120 մլն եվրո արժողությամբ ավելի քան 330 կգ հերոին
Իսպանիայի ոստիկանությունն առգրավել է 330 կգ-ից ավելի հերոին տեսակի թմրանյութ, որի արժեքը «սև շուկայում» հասնում է 120 մլն եվրոյի, այս մասին հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սաիդոն, հայտնում է РИА Новости-ն:
Նախարարը նաև նշել է, որ սա Իսպանիայի պատմության մեջ երբևէ առգրավված թմրանյութի ամենախոշոր բեռներից մեկն է:
Mundo թերթը գրում է, որ 263 կգ հերոինը հանցավոր խմբի անդամները թաքցրել են ցեմենտի պարկերի մեջ, դրանք պահվել են Բարսելոնայի նավահանգստում՝ հատուկ բեռնարկղերում: Թմրանյութի մնացյալ հատվածը ոստիկանությունը հայտնաբերել է գործով կասկածյալների տների խուզարկման ժամանակ: