30/11/2017 19:29
Ուկրաինական դատարանում պայթյուն է որոտացել, մահացել է 1 մարդ (Տեսանյութ)
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի դատարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է մեկ մարդ, տուժել՝ 7-ը: Այս մասին հայտնել են Դնեպրոպետրովսկի մարզի Ազգային ոստիկանությունից, փոխանցում է ТАСС-ը։
«Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։20–ին՝ Նիկոպոլ քաղաքի դատարանում սպանության գործով լսումների ժամանակ, տուժածի հայրը 2 նռնակ է հանել և պայթեցրել դրանք։ Պայթյունից նա տեղում մահացել է», – ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Ամբաստանյալներից երեքը, պահակախմբի 2 անդամ, դատարանի մեկ աշխատակից և մեկ քաղաքացիական անձ հիվանդանոց են տեղափոխվել բեկորային վիրավորումներով, հավելել են Ազգային ոստիկանությունից։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: