30/11/2017 20:58
Instagram-ը հրապարակել է առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքների վարկանիշը
Instagram սոցիալական ցանցը հրապարակել է առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքների վարկանիշը, որը կազմվել է ըստ այն լուսանկարների թվաքանակի, որոնք օգտատերերի կողմից զետեղվել են համապատասխան գեոթեգով, հայտնում է Lenta.ru-ն:
Վարկանիշը գլխավորել է Նյու Յորքը, երկրորդ տեղում Լոնդոնն է, երրորդում՝ Մոսկվան, որն առաջ է անցել Սան Պաուլուից և Փարիզից:
Յոթերորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է, որը զիջել է Լոս Անջելեսին: Վարկանիշը եզրափակում են Ջակարտան, Ստամբուլը և Բարսելոնան: