01/12/2017 10:10
Շիրինյան. Եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ. «Իրատես»
«Իրատես»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից ռուսաստանյան որոշ հեռուստաալիքների կողմից ՀՀ-ին տրվող բացասական մեկնաբանություններին, նշել է.
«Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է: Այս ամենը հոգեբանական մշակույթի և հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում: Ո՞րն է խնդիրը: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում: Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք: Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի: Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ: Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երևանի՞ց ինչ էր ուզում: Հիմա ինչ պատասխան տանք ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ: Այլապես ո՞ր նորմալ կինը կհեռանա նորմալ ամուսնուց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։