01/12/2017 18:26
Թունավորում՝ Դիմիտրով գյուղում. Թունավորվածների թվում կան նաև երեխաներ
Այսօր հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Դիմիտրով գյուղի բնակիչներ` 36-ամյա Հովհաննես Գ.-ն, 31-ամյա Անի Ե.-ն, 4-ամյա Էլեն Ե.-ն,6-ամյա Լիլիթ Գ.-ն և 12-ամյա Վարազդատ Գ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, Հովհաննես Գ.-ն գազի բալոնը խողովակով միացրել է ջեռուցման կաթսային և առանց ծխատար խողովակի գործարկել, ինչի արդյունքում շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: