01/12/2017 09:51
Հայկազ Բաղմանյանին պատրաստվում են հեռացնել ԳՇ պետի տեղակալի պաշտոնից. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ գեներալ Հայկազ Բաղմանյանին պատրաստվում են հեռացնել ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, և առաջիկա օրերին կլինի նրան պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Թերթը գրել է, որ Բաղմանյանը միակ գեներալն էր, որ «հնից» մնացել էր համակարգում։ Ու չնայած պայմանավորվածություն կար, որ Բաղմանյանին բարձր պաշտոն են տալու, սակայն թերթի տեղեկությունների համաձայն՝ նրա ազատվելու մասին հրամանագիրն արդեն Սերժ Սարգսյանի սեղանին է։