01/12/2017 16:19
Պորտալարի արյունը կարող է երեխայի և նրա հարազատների կյանքեր փրկել (Տեսանյութ)
Պահպանելով երեխայի պորտալարային արյունը, բժիշկներն ապահովագրում են նրա կյանքը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ցողունային բջիջների լաբորատորիայի վարիչ Արմինե Պեպանյանը տեղեկացրեց, որ պորտալարից ստացված ցողունային բջիջները ծանր հիվանդությունների դեպքում որպես կանոն փոխպատվաստում են երեխաներին:
Նորածնի պորտալարից արտազատված ֆակտորը կարող է դառնալ վտանգավոր բորբոքային պրոցեսների ու նույնիսկ սեփսիսի բուժման նոր մեթոդների հիմք:
Ցողունային բջիջներն օգտագործվում են 80-ից ավելի հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում` լեյկիմիա, շաքարային դիաբետի, ուղեղային կաթվածի, ողնուղեղի վնասվածքների, ինսուլտի և մկանային դիստրոֆիայի և այլ դեպքերում:
Մանրամասները՝ տեսանյութում: