02/12/2017 11:39
Մոսկվայից Երևան որոշ չվերթներ իրականացվում են ուշացումով՝ անբարենպաստ եղանակի պատճառով
Մոսկվայում անբարենպաստ եղանակն ազդել է Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա իրականացվող չվերթների վրա:
Դրանցից մի քանիսն իրականացվել կամ իրականացվելու են ուշացումով, այս մասին նշված է «Զվարթնոց» օդանավակայանի կայքում:
Մասնավորապես ուշացումով կիրականացվի ժ.11:20-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ուրալյան ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթն ու նույն ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը (նախատեսված էր ժ. 15:00-ին):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն չեղարկել է 20 չվերթ, որոնք պետք է ժամանեին ու մեկնեին «Շերեմետևո» օդանավակայանից: