04/12/2017 15:38
Չինաստանը մարդկությանը կոչ է արել ընդհանուր ապագա ստեղծել կիբեռտարածությունում
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մարդկությանը կոչ է արել ընդհանուր ապագա ստեղծել կիբեռտարածությունում, ասված է Համացանցի կառավարման 4-րդ համաշխարհային խորհրդաժողովի մասնակիցներին հղած նրա ողջույնի նամակում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Սինհուային»
Չինաստանի ղեկավարի կարծիքով՝ Համացանցի զարգացումն ուղեկցվում է ինչպես երկրների ինքնիշխանության և անկախության համար հնարավորություններով, այնպես էլ մարտահրավերներով: Սի Ցզինպինը նաև հանդես է եկել կոնսուլտացիաների հիման վրա կիբեռտարածությունում ինքնիշխանության պաշտպանության, գործընկերության զարգացման համատեղ ջանքերի օգտին:
«Հուսով ենք, որ մեր ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք անել այնպես, որ բոլոր երկրները հասցնեն նստել Համացանցի և թվային տնտեսության զարգացման գնացքը», - ասված է ուղերձում:
Խորհրդաժողովին ժամանել են 411 բարձրտեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: