04/12/2017 13:07
Արգենտինական սուզանավի որոնումների գոտում անհայտ օբյեկտ է հայտնաբերվել
Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» կորած սուզանավի որոնումների գոտում՝ Հարավային Ատլանտիկայում, անհայտ օբյեկտ է հայտնաբերվել, կիրակի հայտնել է Associated Press գործակալությունը:
Արգենտինական նավատորմի ներկայացուցիչ Էնրիկե Բալբիի խոսքով՝ այն գտնվում Է 950 մետր խորության վրա և հեռու չէ սուզանավի գտնվելու վերջին հայտնի վայրից:
«Սան Խուան» սուզանավն անհետացել է 18 օր առաջ: Սրահում եղել է անձնակազմի 44 անդամ: