05/12/2017 16:40
Էրդողան. Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամ-երկիրն է, որն իսկապես պայքարում է ԻՊ-ի դեմ
Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամ-երկիրն է, որն իսկապես պայքարում է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկիչների դեմ, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանի խոսքով՝ մինչ Թուրքիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ, ԱՄՆ-ը ակտիվորեն զինում է YPG-ի և PYD-ի ջոկատների գրոհայիններին, որոնք, ըստ էության, PKK-ի սիրիական թևն են:
Էրդողանն ասել է, որ Սիրիան լքած ահաբեկիչները որոշ երկրների քողարկման ներքո ներթափանցում են Եգիպտոս և Սինայի թերակղզի: