06/12/2017 16:07
Ամենաշատը մամային եմ կարոտել. վիդեոնամակ՝ զինվորից
Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, Պաշտպանության բանակի միացյալ զորախմբի կողմից անցկացվել է զորավարժություն։
Միացյալ զորախմբի կողմից բացահայտվել են պայմանական հակառակորդի զորքերի հրամանատարական կետերը և կենտրոնացման շրջանները։ Պայմանական հակառակորդը հետ է շպրտվել, իսկ ՀՀ ՊՆ ու ԱՀ ՊԲ միացյալ զորախումբը լիարժեք կատարել է իր առջև դրված խնդիրը։
Զորավարժությանը մասնակից զինվորները կատարել են պարտքը. հերթը լրագրողներին հարցազրույց տալու ժամանակն է։
Շարքային Համլետ Շարաջյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ կարոտել է բոլորին, բայց, ամենաշատը, մայրիկին։
Ծառայությանը ութ ամիս է մնացել. վստահեցնում է՝ ամեն ինչ լավ է։
«Բան չի մնացել, թող սպասեն, կգանք»,- ասում է Համլետը։