06/12/2017 17:21
Խամենեի. ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում. Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Թրամփն այսօր կհայտարարի Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:
«Այսօրվա դրությամբ բռնակալն Ամերիկան է, սիոնիստական ռեժիմը և տարածաշրջանում նրանց բոլոր քսու արբանյակները, որոնք ցանկանում են պատերազմ սկսել, ինչը ԱՄՆ-ի ծրագիրն է», - հայտարարել է Խամենեին, որի խոսքը հրապարակված է նրա Telegram-ալիքում:
Իրանի գերագույն ղեկավարը նաև նշել է, որ «Երուսաղեմը բռնազավթված Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու ցանկության վերաբերյալ թշնամիների հայտարարությունն արվում է նրանց անզորության և թուլության պատճառով», հավելելով, որ Պաղեստինը ազատ է լինելու:
«Պաղեստինի հարցում նրանց ձեռքերը կապված են, և նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին», - հայտարարել է Խամենեին: