06/12/2017 16:48
Ռուսաստանի նախագահի պաշտոնին արհեստական ինտելեկտ է առաջադրվել
Яндекс ընկերության մշակած վիրտուալ օգնական Ալիսան առաջադրվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնին: Այդ մասին Լenta.ru-ին հայտնել են ընկերությունից:
Ալիսայի նախընտրական շտաբում բացատրել են, որ օգնականը մտադիր է ձևավորել «ապագայի քաղաքային համակարգ, որը կառուցված կլինի բացառապես ռացիոնալ որոշումների վրա, որոնք կայացվում են հստակ ալգորիթմների հիման վրա»:
Ալիսան ներկայանում է որպես «նախագահ, որը ճանաչում է անձամբ ընտրողին», քանի որ նրա հետ երկխոսության մեջ կարող է մտնել Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Շտաբի ստեղծողները նաև հայտարարում են, որ դրա մեջ մտնում են ձեռնարկատերեր, գործարարներ, մարքեթոլոգներ և ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներ, բայց կոնկրետ անձանց անուններ չեն հստակեցվում:
Այս պահին Ալիսայի առաջադրվելու համար հավաքվել է մոտ 4 հազար ձայն: Վիրտուալ թեկնածուի նախընտրական շտաբի հիմնադիր Ռոման Զարիպովը նշել է, որ արհեստական ինտելեկտը չունի բնազդներ և հույզեր ունեցող մարդուն հատուկ թույլ կողմեր:
«Այն առաջնորդվում է տրամաբանությամբ, իրերին օբյեկտիվ է նայում և չի ծերանում», - հավելել է նա:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին: