06/12/2017 19:54
Վիետնամցի հեծանվորդը փրկել է խեղդվող շնիկին՝ արհեստական շնչառությամբ նրան օգնելով
Վիետնամցի հեծանվորդը փրկել է խեղդվող շնիկին՝ թոքերի արհեստական օդափոխում կատարելով պլաստիկե շշի միջոցով: Գործընթացը նա գրանցել է իր սաղավարտին ամրացված տեսախցիկով, հայտնում է РИА Новости-ն:
Նախ նա շփել է գիտացությունը կորցրած կենդանուն և ստուգել, թե նա լեզուն կուլ չի տվել արդյոք, այնուհետև կտրված տակով շիշը դրել է դնչիկին և շնչել շշի բերանով: Դրանից հետո շան ձագն սկսել է կյանքի նշաններ ցույց տալ: Հեծանվորդը շան ձագին փաթաթել է գործվածքի մեջ՝ տաքացնելու համար: Վիետնամի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ գործել է ներշնչմամբ և բնավ չի իմացել, թե ինչպես է ճիշտ կատարվում արհեստական շնդառությունը: