06/12/2017 19:19
Պորոշենկոն Սաակաշվիլիի կողմնակիցներին որակել է «արյան ծարավի հոպ-ընկերախումբ»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի մարզի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին որակել է Մոսկվայից ֆինանսավորվող՝ «արյան ծարավի հոպ-ընկերախումբ», հայտնում է ТАСС-ը:
«Կարծում էի՝ ինձ դժվար է զարմացնել: Բայց այն, ինչ երեկ տեսավ ամբողջ երկիրը, շշմեցրեց և ցնցեց», - ասել է նախագահը՝ չորեքշաբթի Լվովի մարզի զորավարժարանում ելույթ ունենալով զինվորականների առջև:
«Մենք հակահարված ենք տալիս Մոսկվայից ֆինանսավորվող հոպ-ընկերախմբին, և ես դրանում զգում եմ աջակցությունը հասարակության կողմից», - ասել է Պորոշենկոն:
Երեքշաբթի Գլխավոր դատախազությունը փորձ է ձեռնարկել ձերբակալել Սաակաշվիլիին նրա տնց՝ հանցավոր կազմակերպություններին աջակցելու մեղադրանքով: