06/12/2017 21:00
Տարվա լավագույն ֆիլմերը հայտնի են
Vulture ինտերնետ-պորտալը կազմել է 2017 թվականի լավագույն կինոնորույթների վարկանիշը: Ցուցակում տեղ են գտել ոչ միայն գեղարվեստական նախագծեր, այլև՝ վավերագրական, նաև կարճամետրաժ ժապավեններ, հայտնում է РИА Новости-ն:
Վարկանիշի առաջատար է դարձել Շոն Բեյքերի «Ֆլորիդա» նախագիծը»՝ ամերիկյան տրագիկոմեդիան մանկական աշխարհզգացության և կյանքի արժեքների մասին: Կինոնկարը, հնարավոր է, դարձել է Ուիլեմ Դեֆոյի լավագույն աշխատանքը և կինոսիրողներին ծանոթացրել է դերասանուհի Բրուքլին Փրինսի հետ, ասված է հոդվածում:
Երկրորդ տեղը բաժին է հասել կինոքննադատների բարեհաճությանն արժանացած «Ինձ քո անունով կոչիր» ժապավենը: «Ես սերն եմ» և «Մեծ պոռթկում» ֆիլմերով հայտնի ռեժիսոր Լուկա Գուադանիոնի նոր աշխատանքը դարձել է Անդրե Ասիմանի համանուն նովելի Էկրանավորումը: Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Արմի Համերը, Թիմոթի Շալեմեն և Մայքլ Սթուլբարգը:
Առաջատարների եռյակը եզրափակում է Գրետա Հերվիգի «Լեդի Թռչունը» ռեժիսորական առաջնախաղն՝ իսլանդացի երիտասարդ դերասանուհի Սիրշա Ռոնանի մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացված է Սակրամենտոյից ավագդասարանցի ըմբոստ մի աղջկա պատմությունը, որը ցանկանում է Նյու Յորք փախչել իր ավագ հոգեեղբոր հետ միասին: Կինոնկարը գերել է կինոքննադատների սրտերը և արդեն դարձել է պարգևատրման տարեշրջանի ֆավորիտը: