07/12/2017 11:16
Աբբասը Երուսաղեմի մասով Թրամփի որոշման մասին. ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղ գործընթացներում ավարտվեց
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ այդ որոշումը հանդիսանում է Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում ամերիկյան մասնակցության ավարտը:
«Թրամփի որոշումը հակասում է միջազգային բանաձևերին և խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը, նաև իրենից ներկայացնում է խաղաղության գործընթացին հովանավորելու մասին հայտարարություն», - ասել է Աբբասը: