08/12/2017 12:46
Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքի բառերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «Հայր մեր» աղոթքը փոխելու օգտին, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Քահանայապետի կարծիքով՝ ելնելով աղոթքի անգլերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանությունից՝ կարելի կարծել, թե «Աստված ընտրում է՝ փորձության ենթարկի մեզ, թե՝ ոչ»:
«Դա լավ թարգմանություն չէ, որովհետև ակնարկում է, որ Աստված դրդում է գայթակղության», - հայտարարել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է, որ Ֆրանսիայում արդեն փոխել են աղոթքի տեքստը, որն այժմ ասում է «թույլ մի՛ տուր մեզ փորձության ենթարկվել»: Այդ թարգմանության մեջ, նշել է քահանայապետը, գայթակղության ամբողջ մեղքն ընկած է մարդու վրա: «Հայր մեր» աղոթքը, Ավետարանի համաձայն, իր աշակերտներին տվել է Հիսուս Քրիստոսն ի պատասխան նրանց աղոթք սովորեցնելու խնդրանքի: Բնագրի լեզվում աղոթքը կորստի է մատնվել, և պահպանված տեքստերից ամենահները գրված են հին հունական կոյնեով: