12/12/2017 15:45
Վրացիները կիսում են հայերի ցավը, բայց չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը՝ շահից դրդված. Ջոնի Մելիքյան
Հայոց Ցեղասպանության դատապարտման ու ճանաչման հարցը Ախալքալաքի շրջանային ժողովի նիստի օրակարգ չմտնելու պատճառը Վրաստանի լուրջ տնտեսական հարաբերություններն են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով, քանի դեռ Վրաստանը տնտեսական կախվածություն ունի այդ երկու երկրներից, հայ-վրացական հարաբերությունները կմնան այս մակարդակում:
Մոտակա տարիներին Ջ.Մելիքյանը ռեալ փոփոխություն տվյալ հարցում չի ակնկալում:
«Եթե անգամ այդպիսի իրավիճակ ստեղծվի, ապա դա միայն տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխության դեպքում, այսինքն եթե թուլանան Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերը, նվազեն նավթադոլարները», - ասաց վրացագետը:
Ջ.Մելիքյանը համոզված է, որ այս խնդիրը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:
«Վրաստանն այս հարցում շատ զուսպ է: Պաշտոնական այցերի ընթացքում վրաց պաշտոնյաները անպայման այցելում են Ցեղասպանության հուշահամալիր: Ասում են, կիսում ենք ձեր ցավը, բայց առաջնորդվում են շահից դրդված: Հայաստանն էլ ըմբռնումով է մոտենում, հասկանալով, որ Վրաստանի առջև ծանր խնդիր է դրված, որի լուծումն անհայտ է», - նշեց նա:
Ավելի վաղ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորները դիմում էին ներկայացրել Ախալքալաքի շրջանային ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով: Հարցը, սակայն, չհասավ լիագումար նիստի օրակարգ, քանի որ շրջանային ժողովի բյուրոն քննարկեց: