12/12/2017 14:45
Զիդան. Կարող ենք գոհ լինել նրանից, թե մրցաշրջանն ինչպես է դասավորվում «Ռեալի» համար
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ թիմի գործերն ընթացիկ մրցաշրջանում բոլորովին էլ վատ չեն ընթանում: Իսպանիայի առաջնության 15 տուրերի արդյունքներով «Արքայական ակումբը» 31 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, փոխանցում է Championat.com-ը:
«Կարող ենք գոհ լինել նրանից, թե ինչպես է դասավորվում մրցաշրջանը մեզ համար: Բայց հասկանալի է, որ մենք կարող ենք ուժեղացնել մեր խաղը: «Ռեալի» կողմից բոլորը ցանկանում են արժանի խաղ և հաղթանակներ տեսնել` 4 կամ 5 գոլերով: Մենք բոլորս ձգտում ենք հաջողության, սակայն դա շատ բարդ խնդիր է: Ես ինքս ֆուտբոլիստ եմ եղել և գիտեմ, որ ֆուտբոլիստների առջև դրված խնդիրները բոլորովին էլ հեշտ չեն», - Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն: