12/12/2017 20:23
Ամուսինը տեսագրել է մեղրամսի ժամանակ կնոջ վրա շնաձկան հարձակումը (Տեսանյութ)
Էվան Քերոլը Հարավային Կարոլինայից տեսանյութում ներկայացրել է, թե ինչպես է շնաձուկը հարձակվել իր կնոջ՝ Սառա Իլինգի վրա, երբ իրենք մեղրամսին հանգստանում էին Կարմիր ծովում, գրում է Daily Mirror թերթը:
Աղջիկը միայն քերծվածքներ է ստացել, և հենց նույն օրն էլ տեսահոլովակը զետեղել իր Instagram-օգտահաշվում՝ բաժանորդներին խնդրելով չանջատել ձայնը՝ ամենահետաքրքրականը բաց չթողնելու համար: