13/12/2017 14:36
Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին
Իսրայելի բանակը չորեքշաբթի հարված է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման, ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված հրթիռի Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածի հարավային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին», - նշվում է փաստաթղթում: Ավելի վաղ զինվորականները Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության հարավային շրջանի ուղղությամբ: