13/12/2017 12:12
Ականի պայթյունից տուժած զինծառայողի վիճակը միջին է, դրական միտումներով
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակում դրական միտումներ կան։
«Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Բերդ քաղաքի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանն ասել էր, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։
«Զինծառայողի վիճակը կայուն է, ամպուտացված է նրա ոտնաթաթը: Կյանքին վտանգ չի սպառնում», - նշել էր հոսպիտալի պետը: